Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումները դադարեցվել են Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի Դրուժբա նավթամուղի չափիչ կայանի վրա հարձակման պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Սիյարտոն անընդունելի է անվանել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Դրուժբա նավթամուղի վրա։ Նա հայտարարել է, որ Հունգարիան դիտարկում է ուկրաինացիների կողմից Հունգարիայի էներգամատակարարման համար կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումը որպես հարձակում իր ինքնիշխանության վրա։