Foto

«Նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք» Վ. Հարությունյան

«Ինչ ինչ, բայց նիկոլը բիզնեսի համար լավա» ասող բիզնեսմեննե´ր, ո՞նց եք, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի վերջին նախագծին ծանո՞թ եք:


Գալու են հարկայինից, ստուգման ակտով մազերներիդ չափ հարկային պարտավորություն առաջադրեն, դիմեք դատարան` չկասեցվի ակտի գործողությունը ու ինչ ունեք չունեք արգելադրվի ու բռնագանձվի: 


Վարչական դատարանում տարիների քննությունից հետո էլ ընդհանրապես էական չի լինի` կբավարարվի ձեր հայցը, թե չէ:


Դուք էլ ոչինչ չեք ունենա` կսնանկանաք, իսկ դրանից հետո մի հատ էլ քրեական վարույթ կնախաձեռնվի կանխամտածված սնանկության հանցակազմով ու մինիմումը բացակայելու արգելք խափանման միջոցով կվայելեք նիկոլի կերտած Հայաստանի հետզհետե նեղացող սահմանները: