Թրամփը չի ցանկանում անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային Զելենսկու գլխավորությամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում որպես խաղաղապահներ։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի «խաղաղապահները կպաշտպանեն նացիստական ռեժիմը Ուկրաինայի մնացորդներում»։
«Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ ցանկանում են բարձրացնել Ուկրաինայի վրա խաղադրույքները և ինչ-որ բան են նախապատրաստում Թրամփին Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների մղելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի և Գերմանիայի պահվածքը Մինսկի համաձայնագրերի առնչությամբ ամոթալի է։ «Վերջիվերջո, նրանք, ովքեր ստորագրել են Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի անունից, արդեն թոշակի անցնելով, հարցազրույցներում ասել են, որ երբեք մտադիր չեն եղել իրականացնել այդ համաձայնագրերը: Նրանց պարզապես ժամանակ է պետք եղել Ուկրաինան զենքով ուժեղացնելու համար»:
Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանը քննարկել է իրանական միջուկային համաձայնագիրմ ԱՄՆ-ի հետ և որոշակի շփումներ ունի եվրոպացիների հետ։
աղբյուրը՝ past.am