Foto

Արցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռ

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։

Իշխանյանը նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Հաջորդ «դատական» նիստը կլինի հուլիսի 3-ին։