Հայաստանը շարունակում է հետաքրքրված լինել ԲՐԻԿՍ-ում դիտորդի կարգավիճակ ունենալով։
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղական WION լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այո՛, մենք մասնակցել ենք ԲՐԻԿՍ–ի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին։ Մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ այս կազմակերպությունում ունենալու դիտորդի կարգավիճակ և դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը և ձևաչափը մեր տարածաշրջանին»,– ասել է նախարարը։