Foto

Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական վառելիքի աստիճանական հրաժարվելու ծրագրի հրապարակումը

Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական հանածո վառելիքից վերջնական և աստիճանական հրաժարվելու ճանապարհային քարտեզի հրապարակումը, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 26-ին, հայտնում է Bloomberg-ը։

 

Փաստաթղթի հրապարակման նոր ամսաթիվը չի հայտարարվել, որը Եվրոպայում բնական գազի գների կարճաժամկետ անկում է առաջացրել 4,2%-ով, սակայն հետո գները վերականգնվել են նախկին մակարդակներին։

 

«ԵՄ-ն ձգձգում է ռուսական գազից աստիճանական հրաժարվելու ճանապարհային քարտեզի հրապարակումը, և մինչև 2027 թվականն այն ամբողջությամբ դադարեցնելու նախնական ծրագիրը կարող է նաև ճշգրտվել», - ասում է անկախ գազային վերլուծաբան Թոմ Մարչեկ-Մանսերը:

 

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:28-ի դրությամբ Ամստերդամում բնական գազի ֆյուչերսները մի փոքր բարձր են՝ 43,57 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց:

 

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի