Foto

Վերա Բրեժնևան Փարիզում պարել է փողոցային պարողների հետ

34-ամյա ռուս երգչուհի Վերա Բրեժնևան կրակոտ պար է  ցուցադրել Էյֆելյան աշտարակի հարակից հրապարակում՝ հայտնում է cosmo.ru-ն:

Փարիզ ուղևորության ընթացքում, գեղատեսիլ վայրերով շրջելիս, Վերայի ուշադրությունը գրավել են փողոցային պարողները:  Երգչուհին կանգ է առել նրանց դիտելու նպատակով, երբ պարողներից մեկը ամբոխից քաշել, դուրս է բերել Վերային և սկսել պարել նրա հետ:

Երգչուհին բացարձակ չշփոթվելով՝ ինքնուրույն կատարել է փողոցային պարաոճի մի քանի շարժում և զարմացրել անգամ պարողներին: Պարը տեսագրել է երգչուհու ընկերուհին՝ ոճաբան Ալեսա Մատյաշուկը: Վերան այնքան է հավանել իր պարը, որ այն  տեղադրել է «Instagram»-ի իր պաշտոնական էջում ու մակագրել՝ «Չշփոթվեցի»։ 

Vesti.am

#Paris ❤️ однажды .... #нерастерялась #love #dance #jetaime #eifel #eiffeltower Оператор :@alisaboha

Видео опубликовано Vera Brezhneva (@ververa)