Foto

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ Այսօր համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հանձնաժողովում կլինեն նաև ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, փոխվարչապետերն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։