Foto

Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140 000 զբոսաշրջիկ

Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139 482 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154 319։ 2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%)»,– ասված է հաղորդագրությունում։