Foto

Չիլիում 4 ավտոբուսների բածման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել

Չիլիում չորս ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ «Известия»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի՝ մարտի 11-ին, հայտնել է BioBioChile ռադիոկայանը։

Բացի այդ, ծայրահեղ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է 12 մարդ։

«Buses Cejer ընկերության ավտոբուսը շրջվել է 5-րդ հյուսիսային երթուղու 438 կիլոմետր բարձրության վրա՝ Գուանակերոսի և Կոկիմբոյի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ

BioBioChile-ն պարզաբանում է, որ այս ավտոբուսի շրջվելուց հետո ևս երկու մարդ մոտեցել են տուժածներին օգնություն ցույց տալու։ Դրանից հետո նրանց մեջ մխրճվել է մեկ այլ մեքենա։