Foto

«Երբ վարձով էի ապրում կնոջս հետ, ամեն օր նրան ծաղիկ էի նվիրում, բայց չեմ ընդունում Մարտի 8-ը, որովհետև պարտադրված է». Լևոն Հարությունյան

«Ես Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը և Նոր տարին չեմ ընդունում: Չնայած՝ Նոր տարին տոն է, ես իրավունք չունեմ: Բայց Մարտի 8-ը պարտավորված բան է, որ այդ օրը կնոջն անպայման պիտի ծաղիկ նվիրես, բայց ինչու՞:

Ես ամեն օր իմ կնոջը ծաղիկ նվիրել եմ: Օրեր են եղել, երբ ես «3-րդ մաս»-ում վարձով էի ապրում կնոջս հետ, բայց իջնում էի շուկա, ամեն օր նրան ծաղիկ էի նվիրում: Նույնիսկ տատիկ կար, ումից ծաղիկ էի գնում: Ու մեր «3-րդ մաս»-ի հարևանն ասում էր՝ տղամարդը ամեն օր կնոջը ծաղիկ կնվիրի՞:

Այո՛, ես ամեն օր կնոջս ծաղիկ եմ նվիրում, թե չէ Մարտի 8-ին հատուկ նվեր տալը սուտ է:

Նվիրող տեսակ ես, մինչև մարտի 8-ը մի տարի ժամանակ կա, այդ ընթացքում լիքը նվեր կարող ես տալ: Ու գնահատող կինն արդեն «թքած կունանա» մարտի 8-ի վրա»,- MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասան Լևոն Հարությունյանն ու հավելել.

«Սիրելի կանայք, ձեզ չեմ վիրավորում, դա ձեր տոնն է: Ես սիրում եմ կանանց, ու ավելի շատ սիրում եմ, քան ուզում եմ նրանց Մարտի 8-ին նվեր նվիրել»:

Դերասանը նշել է, որ երբ իր կողքին կա կին, որին շատ սիրում է, կարող է նրան օրվա ընթացքում 8 անգամ ասել, որ սիրում է:

«Ես չեմ ամաչում այդ նախադասությունից: Եվ՛ արաքներով, և՛ վերաբերմունքով, և՛ նույնիսկ լռությամբ եմ արտահատում իմ սերը: Կանանց 70 տոկոսը սիրում է տղամարդկանց ուղղորդել: Այդ ժամանակ տղամարդու գինն ընկնում է, դա իմ անձնական կարծիքն է: Իսկ ես խելացի կնոջ համար թուլանում եմ: Կինը կարող է ամեն ինչ անել և կինը կարևոր երևույթ է յուրաքանչյուր տղամարդու կյանքում»,- ասել է Լևոն Հարությունյանը: