Foto

Նիկոլ Փաշինյանը կկործանի Հայաստանը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ: Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում:

«Նրանք սիրախաղ են սկսել ԵՄ-ի հետ: Ամենավտանգավոր խաղը: Հանգստացրե՛ք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին - խմբ.): Նա կկործանի Հայաստանը. Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին: Նա շրջապատված է, տարածքը փոքր է։ Բնակչությունը շատ չէ, և նա իրեն շրջապատել է թշնամիներով: Հիմա Եվրամիությունն այնտեղ կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Նա կկործանի երկիրը։ Ուստի նրան պետք է հանդարտեցնել։ Մենք չենք կարող թույլ տալ պատերազմ Կովկասում»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհուրդ տալով հիշել Վրաստանի և Ուկրաինայի օրինակները:

Աղբյուրը՝ Tert.am