Պակիստանի դատարանը շաբաթ օրը չորս մարդու դատապարտել է մահապատժի աստվածանարգության համար, ենթադրաբար այն պատճառով, որ նրանք սոցցանցերում տեղադրել են սրբապիղծ նյութեր իսլամական կրոնական գործիչների եւ Ղուրանի մասին, տեղեկացրել էAssociated Press-ը։
Դատավոր Թարիք Այուբը Ռավալպինդի քաղաքում հայտնել է, որ «աստվածանարգությունը, սուրբ գործիչների հանդեպ անհարգալից վերաբերմունքը եւ Ղուրանի պղծումը աններելի հանցագործություններ են եւ ներողամտության տեղ չեն թողնում»։
Մեղադրյալների փաստաբանը տեղեկացրել է, որ բողոքարկում է պատրաստվում։
Աստվածանարգության մասին օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր մարդ, որը մեղավոր կճանաչվի իսլամը կամ կրոնական գործիչներին վիրավորելու համար, կարող է դատապարտվել մահապատժի։ Իշխանությունները դեռ ոչ մի անգամ նման դատավճիռ չեն կայացրել, որն ի կատար է ածվել, չնայած աստվածանարգության մեղադրանքը եւ օրենքի հետ անհամաձայնությունը կարող են առաջ բերել բռնություն ամբոխի կողմից եւ բռնաճնշումներ։









