Ժնեւում սկսվել են միջուկային խնդրի շուրջ փակ բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրանի միջեւ։ Այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։
Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում։ Գործակալությունը չի հայտնել բանակցությունների կոնկրետ վայրը կամ մասնակիցների թիվը։
Ավելի վաղ, գործակալությունը մեջբերել էր Ղարիբ Աբադիի խոսքերը, որ հունվարի 13-ին տեղի կունենա Իրանի եւ արեւմտյան մի շարք երկրների միջեւ բանակցությունների նոր փուլը։ Որպես թեմա նշվել է միջուկային գործարքի կնքումը։