Foto

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվն աճել է: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձագետների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի: Նախնական տվյալներով՝ նրանցից հինգը տուժել են Փալիսեյդսի շրջանում, վեցը՝ «Իթոն» անվանումը ստացած հրդեհի հետեւանքով, որը մոլեգնում է Փասադենայից հյուսիս:

Իշխանությունները նախազգուշացրել են, որ չեն կարողանա պարզել զոհերի ճշգրիտ թիվը, քանի դեռ քննիչները հնարավորություն չեն ստացել անվտանգ այցելել այն շրջաններ, որտեղ կան էլեկտրահաղորդման կտրված գծեր, գազի արտահոսք և այլ վտանգներ: