Foto

Ալիևն իր վերջին հայտարարությունում ավելի հստակ ասաց՝ այս թուղթն Ադրբեջանին պետք չէ ու հետաքրքիր էլ չէ․ Մետաքսե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում առաջարկներ է գրել՝ ուղղված Ադրբեջանին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, տարածաշրջանում երկարատև կայունություն ու խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկը հստակ է՝ «հրաժարվել էսկալացիոն խոսույթից, իրագործել «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կնքել «խաղաղության պայմանագիրը», որի 90 տոկոսը պատրաստ է, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել, ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը, ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա, հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ, բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել, երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձևավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը Հայաստանի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակ չունի, առավել ևս, եթե դրա անունը «խաղաղության պայմանագիր» է։ Այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս շեշտել է իր հայտարարություններում, այդ թվում՝ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։

«Ալիևն իր վերջին հայտարարությունում ավելի հստակ ասաց՝ այս թուղթն Ադրբեջանին պետք չէ ու հետաքրքիր էլ չէ՝ բացահայտելով, որ դա ուղղակի Նիկոլ Փաշինյանի թեզն է՝ ՀՀ-ում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին որևէ հստակ պատասխան չի տալիս, նաև՝ արտգործնախարարը։ Ստացվում է, որ Ադրբեջանի առաջ քաշած պահանջները համաձայնեցվում են։ Ալիևն իր վերջին հայտարարությունում նաև ասաց, որ՝ «Տավուշի չորս գյուղերն իրենք ստացել են մենախոսության արդյունքում», այսինքն՝ Հայաստանի իշխանությունների հետ նույնիսկ երկխոսություն չի եղել։ Այս ամենից մեկ բան է հասկանալի, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկներն Ալիևի հետ համաձայնեցված հերթական առաջարկներն են, որին ականատես եղանք»,- 168.am հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարման մասին առաջարկին, Արցախի ԱԺ պատգամավորը հիշեցրեց՝ Մինսկի խումբը մինչև 2024 թվականը ֆինանսավորվել է, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, ցույց են տալիս, որ թեկուզ ոչ ֆորմալ, բայց Մինսկի խումբը գոյություն ունի։

«Սա այն եզակի հարթակն է, որտեղ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը կարողացել են մեկ հարթակում ընդունել կոնսենսուսային որոշումներ  Արցախի հարցի շուրջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում