Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստեղծել է Կիբերանվտանգության մարմին, որի կենտրոնակայանը գտնվում է Անկարայում։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmi Gazete թերթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունը մշակելու և իրականացնելու է երկրի կիբեռանվտանգության ռազմավարությունը, զարգացնելու է ներքին արտադրանքներն ու տեխնոլոգիաները ազգային կիբեռանվտանգության էկոհամակարգի շրջանակներում, ինչպես նաև համագործակցելու է պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ ՏՏ անվտանգության ոլորտում ռիսկերի և սպառնալիքների հետ կապված հարցերի շուրջ:
Առանձին խնդիր է հասարակության հետ շփումը կիբերանվտանգության հարցերով և մասնագետների վերապատրաստումը։
Գերատեսչության գլխավոր գրասենյակը գտնվելու է Անկարայում և բաղկացած է 135 աշխատակիցներից։ Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի մասնաճյուղեր կարող են բացվել հանրապետությունում և արտերկրում։
Գերատեսչությունը գտնվում է Նախագահի աշխատակազմի ենթակայության տակ և հաշվետու է նրան։ Գերատեսչությունն ունենալու է իր բյուջեն։