Foto

Կարեն Գիլոյանն ազատվել է պաշտոնից

Կարեն Գլոյանը դադարեցրել է իր աշխատաքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով։

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ դուրս գալու պատճառները տարբեր են։ Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է անկախ որևէ պաշտոնից, և իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում։

Այս ոլորտում գտնվում ենք բարեփոխումներրի կարևոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չէ»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերվում է տարածված խոսակցություններին, թե Գիլոյանի ու Անդերասյանի միջև տարաձայնություն է եղել, որն էլ հիմնական պատճառն է փոխնախարարի հեռանալու համար, նախարարն ընդգծեց․

«Իմ հարաբերույթունները Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են՝ որպես մարդկային հարաբերություններ անկախ որևէ պաշտոնից։ Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել։ Դա է իմ սկզբունքը, չեմ տեսնում որևէ պատճառ այդ սկզբունքը չպահելու։ Գործը գործ է»։