Տիբեթի Ինքնավար Շրջանի աղետի գոտում արդեն գրանցել է 515 հետցնցում, որոնք վերջին օրվա ընթացքում առաջացել են հիմնական՝ առավել ավերիչ երկրաշարժից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Տիբեթի Ինքնավար Շրջանում երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան: Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի և ենթակառուցվածքի օբյեկտների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետևանքների վերացման համար։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Նեպալի հետ Չինաստան սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչությամբ Շիգաձե քաղաքից 163 կմ հարավ-արևմուտք, օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը՝ վիրավորվել: