Foto

ՆԱՏՕ-ի նավերը կուղևորվեն Բալթիկ ծով

Հյուսիսատլանտյան դաշինքը Բալթիկ ծով կուղարկի մոտ տասը նավ, որոնք կստանձնեն ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

Ակնկալվում է, որ այդ նավերը Բալթիկ ծովում կմնան մինչև ապրիլ և կհերթապահեն էներգետիկ ու հեռահաղորդակցության մալուխների մոտ։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կոչ է արել ԵՄ-ին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված EstLink 2 ստորջրյա մալուխի վնասման գործում ռուսական նավի մասնակցության հետ: