Foto

3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200,000 դրամ ու փախել

Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ 3 հնդիկներ Հուսանդիպը, Բլիհարջուտը, Տրնջիտն ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ մեկ այլ հնդիկ Ակաշի ժամանակավոր բնակության վայր: Նրանք ծեծել են վերջինիս՝ պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200,000 դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Ակաշը նշված հասցեում բնակվող 27-ամյա Ակաշ Լքնպալ Աշոկ Կումարին է, Հուսանդիպը՝ 24-ամյա Հուսանդիպ Ռաջկումարին, Բլիհարջուտը՝  Մանուշյան փողոցի 36-ամյա բնակիչ Բլիհարջուտ Սինգհ Ռաջիտ Սինգհը, իսկ Տրնջիտը՝ Կոմիտասի պողոտայի 28-ամյա բնակիչ Տրնջիտ Սինգհ Մուկան Սինգհը:

Հունվարի 3-ին Ակաշ Կումարին հրավիրվել Է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն և ներկայացրել կատարվածը, իսկ նույն օրը ժամը 17։30-ի սահմանում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։