Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Ծնունդը և Մայր Աթոռում
կաթողիկոսը Սուրբ Ծննդյան պատարագ էր մատուցում։ Սովորաբար պետությունների ղեկավարները
Սուրբ Ծննդյան պատարագին և տաղավար տոներին մասնակցում են Մայր եկեղեցու պատարագներին՝
ի նշան իրենց կրոնի և հայրապետի հանդեպ հարգանքի։ Բացի այդ՝ այն հասարակության մոտ
մոտիվացիա է առաջացնում առ այն, որ իրենք ևս պետք է այցելեն եկեղեցի և պահպանեն կրոնական
ավադույթները։
Սուրբ ծննդյան տոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Աշտարակ խոշորացված
համայնքի Արուճ գյուղի եկեղեցում էր։ Մասնակցեցին
Սուրբ պատարագին, կազմակերպված էր, Փաշինյանի խոսքով, հոգևոր երաժշտության փառատոն,
ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական ուտելիքներով հյուրասիրություն՝ իշխանական ընտանիքի
համար։ Փառատոնից հատված վարչապետի էջում հրապարակված չէ, բայց երևում է սեղանը, իր
հյուրասիրվելը և արդարանալը, որ իրենց այցը գյուղացիներին «ծախսի տակ գցելու համար
չէ», այլ՝ այդպես են անում, որ զբոսաշրջությունը զարգանա և այլն։
Զբոսաշրջությունը զարգացնելու
համար ՀՀ-ն վճարում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեին, որի հիմական պարտականությունը հենց
դա է։ ՀՀ վարչապետն այդ մասով այլ առաքելություն ունի և բնավ պարտադիր չէ, որ կրոնը
և մայր եկեղեցու նկատմամաբ բացառիկ հարգանքը փոխարինվի զբոսաշրջության զարգացման հետ։
Եթե Արճուտ գյուղ գնալն իրոք կարևոր ռազմավարություն էր, կարելի էր օրինակ՝ վոթսափյան
նամակով՝ նման խնդրանքով դիմել ԿԳՄՍ նախարարին կամ համապատասխան փոխնախարարին։ Ի վերջո դժվար է պատկերացնել, որ Մակորնը Աստվածոմոր
տաճար այցելելու փոխարեն կգնա, որևէ այլ եկեղեցի կամ ցանկացած այլ երկրի ղեկավար
Մայր տաճարը կստորադասի ինչ-որ այլ բանի։
Իսկ ինչո՞ւ է ՀՀ վարչապետն այդքան խուսափում Մայր տաճար գնալ։ Չէ՞ որ Աստծո տան դռները բաց են բոլոր հավատացյալների առաջ։ Հավանաբար նրա համար, որ Մար Աթոռում ինքը սպասված չէ, իրեն առանձնահատուկ ընդունելության չեն արժանացնում, այլ՝ դիտարկում են, որ բոլոր քրիտոնեաները նույն են, բացի այդ ուտելիք էլ չեն հյուրասիրում։ Ինքն էլ այդ եկեղեցում գլուխը բարձրացնելու բոլոր հնարավորություններից իրեն զրկել է։ Գուցե այն ժամանակ, երբ Ամենայն հայոց հայրապետին մեղադրում էր քաղաքականությամբ զբաղվելու մեջ կամ էլ այն ժամանակ, երբ որոշում էր հարկել եկեղեցուն՝ պատժելու համար այն հոգևորականներին, որքեր դեմ են երկրի ստորացմանը, ոչ քրիստոնյա թշնամի պետության առաջ լռելուն և սրտականալուն, նրանց 300 000 հոգուն ՀՀ-ում ընդունելուն և մուղամը կոմիտասյան երաժշտության հետ խառնելուն։ Այդ հոգևականները դեմ են, որ Արցախի եկեղեցիներում լռել են հայ եկեղեցու զանգերը, խլացել են պատարագի ձայները և դադարել է խնկի բույրը։ Իսկ վերջում, այս ամենի համար դարձի գալու և մեղանչելու փոխարեն, վարչապետն ընտրեց Սարդարապատի հուշահամալիր կաթողիկոսի մուտքըոստիկաններով արգելելը որտեղ նա գալիս էր հագեհանգստի կարգ մատուցելու մեր հայրենիքի նվիրական ննջեցյալների համար։ Գուցե ինչ-որ ամոթի ներքուստ զգացում նրան հե՞տ է պահում Մայր տաճար այցելել։