Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հրադադարը գործելու է Մոսկվայի ժամանակով ապրիլի 11-ի, ժամը 16։00-ից (17:00 Երևանի ժամանակով) մինչև ապրիլի 12-ի ավարտը։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ հրադադար պահպանել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կպահպանի Ռուսաստանի առաջարկած հրադադարի ռեժիմը, սակայն պատրաստ է ռազմաճակատում իրադարձությունների ցանկացած զարգացման։









