Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսությունների տրամադրել ենք դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 130,000 դրամի չափով. հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից։
«Մշտական բնակիչներին միանվագ տրամադրված այս գումարը նախատեսված է ձմեռվա ընթացքում ջեռուցման և տրանսպորտի ծախսերը հոգալու համար»,-նշված է հաղորդագրությունում։