Foto

Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքն ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան

«Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը։ Դա լիարժեք տեղավորվում է քպ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական ընդգծված քաղաքականության տրամաբանության մեջ, հետևաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ, գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

«Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ օգտագործել Ն1 ձևը, որտեղ «Ն» տառը կարող է հասկացվել որպես «նիկոլական» կամ «նեռ» կամ «նվաստ» կամ «նսեմ» կամ որևէ այլ կերպ։ Բողոքի ու «շեյմինգի» այս ձևը կարող է արդյունավետ լինել, եթե դրան միանան հնարավորինս շատ քաղաքացիներ, հատկապես՝ հանրային կարծիքի առաջատարներ։ 

Այսօր պարզ դարձավ, որ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը։ Դա համարում եմ վիրավորական՝ իր ինքնությունը հարգող յուրաքանչուր հայի համար։ 

Այս «թազա» մոտեցումը լիարժեք տեղավորվում է քպ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական հստակ քաղաքականության տրամաբանության մեջ, հետևաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ։ Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը՝ թե՛ գրավոր ու թե՛ բանավոր խոսքում, այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցը սպասարկում է հակահայ ուժերի շահերը։ 

«Ն1» հապավման մեջ «Ն» տառը կարող է հասկացվել որպես «նիկոլական» կամ «նեռ» կամ «նվաստ» կամ «նողկալի» կամ որևէ այլ հարմար կերպ։ Բողոքի ու «շեյմինգի» այս ձևը կարող է արդյունավետ լինել, եթե դրան միանան հնարավորինս շատ քաղաքացիներ, հատկապես՝ հանրային կարծիքի առաջատարներ։ Այսուհետ՝ Ն1 և միայն Ն1»,- գրել է Մելիքյանը: