Foto

Աջափնյակի մետրոն նախատեսում են սկսել կառուցել 2026 թվականին

Աջափնյակի մետրոն նախատեսում են սկսել կառուցել 2026 թվականին: Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի ունենք պարզ փորձաքննությունը նախագծի, ունենք շմագ: Համալիր փորձաքննության ընթացքում ենք: Մենք ունենք բանակցություններ, որոնք կարելի է ասել արդեն գործնական փուլի են հասել Եվրասիական հիմնադրամի հետ, որը նաև ցանկություն է հայտնել ֆինանսավորել այս նախագիծը: Մեր ծրագիրն է՝ հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել այս վերջնական համալիր փորձաքննության արդյունքները, ունենալ տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրություն, տարվա առաջին եռամսյակում ունենալ կառավարության ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն և տարվա տարվա վերջում ունենալ շինարար-կառուցապատող, ով կսկսի շինարարությունը 2026-ի սկզբին»,- հայտնել է քաղաքապետը: