2024 թվականը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Հայաստանում գրեթե բոլոր ոլորտները հետնահանջ են ապրում, արտաքին պարտքը շարունակում է աճել, համատարած թանկացումներ են: Եւ որքան էլ իշխանությունները հայտարարեն` իբրև թե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ է արձանագրել, ակնհայտ է, որ աճում են միայն գները: Ինչպիսի՞ տարի էր 2024-ը Հայաստանի տնտեսության և տնտեսական զարգացման առումով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «2024 թվականը կարող ենք բաժանել երկու մասի` առաջին և երկրորդ կիսամյակների: Արտաքին գործոնի ազդեցությամբ ունեցանք թե բարձր տնտեսական ակտիվություն, թե բարձր տնտեսական աճ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված էր` դրա ֆոնին: Արտաքին գործոնը բարձր տնտեսական աճի հանգեցրեց առաջին կիսամյակում, սակայն չի կապիտալացվել, այսինքն` դրա արդյունքները չդարձան երկարաժամկետ ներուժ Հայաստանի Հանրապետության համար: Դրանք պահանջարկով աշխատող գործոններ են, ինչի արդյունքում Հայաստանում ավելացավ առևտուրը, ծառայությունները գրանցեցին շեշտակի աճ, իսկ այդ ամենն ուղեկցվեց գնաճով: Մեծ դրամական տրանսֆերների հոսքը մի քանի անգամ ավելի էր նախորդ տարիների համեմատ, սակայն այս շրջանում դրանք բանկերում գոնե ավանդների տեսք չստացան, այլ ուղղակի մնացին որպես ապահով հանգրվան, չդառնալով ներդրումներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում