Foto

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ԵԱՏՄ երկրների ղեկավարներն ընդունել են միության և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

Բացի այդ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվել միության միասնական շուկաների ձևավորման և աշխատանքի մասով։

ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշումը:

Մասնակիցները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը:

ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: