Foto

Ռուսաստանը և Հնդկաստանը միմյանց տարածքում կարող են տեղակայել մինչև 3000 զինվոր

Ռուսաստանի և Հնդկաստանի միջև միջկառավարական համաձայնագիրը՝ միմյանց տարածք զինվորական անձնակազմ, ինչպես նաև նավեր և ռազմական ինքնաթիռներ ուղարկելու կարգի վերաբերյալ, հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է ТАСС-ը։

Սույն համաձայնագրի շրջանակում, եթե կողմերն այլ բան չեն պայմանավորվել, ընդունող երկրի տարածքում և օդային տարածքում միաժամանակ կարող են տեղակայվել ոչ ավելի, քան ուղարկող երկրի 5 ռազմական նավ, ուղարկող երկրի 10 ռազմական ինքնաթիռ և ուղարկող երկրի ռազմական կազմավորումների 3000 անձնակազմ։

Համաձայնագիրը կարգավորում է ոչ միայն զորքերի և սարքավորումների տեղակայումը, այլև դրանց նյութական ապահովումը։