Իրանական «Aseman Airline» ավիաընկերության ինքնաթիռը՝ կանանց անձնակազմի կառավարմամբ, վայրէջք է կատարել Մեշհեդ քաղաքի օդանավակայանում դեկտեմբերի 22-ին, տեղեկացրել է IRNA գործակալությունը։
Անձնակազմից բացի՝ ինքնաթիռում եղել են 102 ուղեւորուհիներ։ Իրանում առաջին անգամ օդանավը կառավարել է կին օդաչու Շարզադ Շամսը։ Չվերթը նվիրված էր մայրերի օրվա տոնակատարությանը։
Աղբյուրը՝ 168.am