Իսրայելական բանակը Սիրիայի հարավում գրավել է մոտ 600 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիրիայի հարավում գրավվել է մոտ 600 քառակուսի կիլոմետր տարածք, և այս տարածքում վերազինվել է 13 կրակային դիրք։
Դեկտեմբերի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «որոշ առաջընթաց» կա Գազայի հատվածի և պատանդների փոխանակման շուրջ բանակցություններում:
Մինչ այս Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հինգ քաղաքները, այդ թվում ամենամեծը՝ Հալեպն ու Դամասկոսը, վերածվելու են Թուրքիայի նահանգների։ Էրդողանն ընդգծել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու մտադրությունը, որի արդյունքում՝ Օսմանյան կայսրությունից առանձնացվել է հինգ տարածք։
Աղբյուրը՝ Lurer.com