Հայ ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը ուրբաթ որպես նոր խաղացող կներկայացվի արգենտինական «Բելգրանո»-ում։ Այս մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները։ Հայտնի չէ՝ նա խաղադաշտ դուրս կգա հանդիպումներից մեկի ժամանակ, թե պարզապես կսկսի մարզվել։
Նշվում է, որ Սելարայանը վաղուց էր ցանկանում տեղափոխվել արգենտինական ֆուտբոլային ակումբ և հեռանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆաթեհ»-ից։ Սակայն «Բելգրանոն» երկար ժամանակ չէր կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ։