ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրել է.
Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։
Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների։
ℹ️2002 թվականից Շրջակա միջավայրի նախարարությունը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացնում է «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից: