Մոզամբիկի մայրաքաղաք Մապուտուի բանտերից մեկի բանտարկյալներն, օգտվելով երկրում ընտրությունների արդյունքներից սկսված դժգոհություններից և ցույցերից, խռովություն են բարձրացրել։ Բանտապանների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում 33 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, ավելի քան 1500 բանտարկյալ փախել է բանտից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Փախուստի դիմած բանտարկյալներից 150-ը վերադարձվել են։
Մոզամբիկում ցույցերը սկսվել են դեկտեմբերի 23-ին, երբ երկրի գերագույն դատարանը հաստատեց հոկտեմբերին կայացած ընտրություններում իշխող «Ֆրելիմո» կուսակցության հաղթանակը, որը երկրում իշխում է 1975 թվականից։ Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ նախագահ է վերընտրվել Դանիել Չապոն՝ հավաքելով ձայների 71%-ը։
Ըստ Մոզամբիկի ներքին գործերի նախարարի՝ դեկտեմբերի 23-ից ցույցերի ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, իսկ ընտրություններին հաջորդող երեք ամիսներին անցկացված ցույցերի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 150-ի։