Foto

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմի առանց ԱՄՆ-ի․ The Independent

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմի առանց ԱՄՆ-ի: Այդ մասին The Independent-ին հայտնել են Լատվիայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի ղեկավարները: Նրանք դաշնակիցներին կոչ են արել զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը:

 Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի խոսքով՝ երկրները պարզապես այլևս չեն կարող հուսալ, որ ԱՄՆ-ն նախկինի պես ակտիվորեն կմիջամտի Եվրոպայի գործերին: Նա նաև հավելել է, որ Ուկրաինային աջակցելու համար Եվրոպայի ռեսուրսները սպառման եզրին են։

Աղբյուր`  24news.am