Foto

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

Հայաստանը չի ծրագրում դադարեցնել հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։

«ՀՀ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների փակման և միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու վերաբերյալ հարցեր չկան մեր օրակարգում։ Միաժամանակ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ բանակցում է ռուս գործընկերների հետ՝  համաձայնագրի վերաբերյալ փոփոխություններ կատարելու հարցի շուրջ»,- նշված է ԲՏԱ պատասխանում։

Հիշեցնենք` այս տարվա գարնանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնել էր հանրային մուլտիպլեքսում «Россия 24» հեռուստաալիքի «Երեկոն՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակնօրյա երեկոն՝ Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը արգելափակելու մասին: