ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Քննությունները կանցկացվեն՝
հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,
հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,
հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:
Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: