Foto

«Ադրբեջանական ավիաուղիները» հայտարարել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքների դադարեցման մասին

«Ադրբեջանական ավիաուղիներ» (Azerbaijan Airlines, AZAL) ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները Բաքվից Գրոզնի և Մախաչկալա՝ իր Embraer-190 ինքնաթիռի կործանումից հետո, RBC–ի փոխանցմամբ՝ հայտնում է ավիաընկերությունը։

Դեպի այս քաղաքներ թռիչքները չեղյալ են հայտարարվել մինչև կործանման պատճառների հետաքննության ավարտը:

Փոխադրողը պարզաբանել է, որ «AZAL-ի այլ ուղղություններով թռիչքներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի»։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնել ենք, որ ավիավթարից հետո հոսպիտալացվել է 29 մարդ՝ Ադրբեջանի 15, ՌԴ՝ 9, Ղրղզստանի՝ 2, ևս 3 մարդու քաղաքացիությունը ճշտվում է։