Ռուսաստանը նախազգուշացնում է Ուկրաինային, որ ռուսական տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումների շարունակությունը ամեն անգամ ավելի կոշտ պատասխանի է արժանանալու։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դիտավորյալ հարվածներ են հասցնում բացառապես քաղաքացիական օբյեկտներին։ Դրանք բնակելի շենքեր են, հիվանդանոցներ, կլինիկաներ, խանութներ, ինչպես նաև այն վայրերը, որտեղ մարդիկ հավաքվում և հանգստանում են։
«Սա զայրացուցիչ է: Սա ուղղակիորեն խախտում է հակաահաբեկչական բոլոր կոնվենցիաները և այդ թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- հավելել է Լավրովը։
Վերջերս Ուկրաինան ուժեղացրել է հարձակումները Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա։ Այսպես, դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել են Կազանի վրա. գրանցվել է անօդաչու թռչող սարքերի ութ ժամանում, որից վեցը՝ բնակելի շենքերի վրա։