Foto

Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցինիզմ է անվանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունները Մոլդովայի իշխանությունների և բնակչության միջև խոսակցության բացակայության մասին և զուգահեռ է անցկացրել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

«Սա ճնշող ցինիզմ է, և սա անմարդկային սուտ է, քանի որ ցինիզմն ու սուտը միմյանց հետ կապված բաներ են», - ասել է Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սանդուի հայտարարությունները, ով իր ելույթի ժամանակ ընդունել է մի շարք սխալներ։ Դրանց թվում նա նշել է նաև ռուսերեն լեզվով բնակչության հետ երկխոսության բացակայությունը:

Նա զուգահեռներ անցկացրեց Զելենսկու հետ. նախընտրական մրցավազքի ժամանակ նա խոսեց նաև Ուկրաինայի ռուսալեզու բնակչության հետ երկխոսության անհրաժեշտության մասին։