Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է առաջիկա ամառ դիտարկել պաշտպաններ Էդեր Միլիտաոյին և Դավիդ Ալաբային վաճառելու տարբերակը՝ ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ»-ը դիտարկում է «Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և Լևերկուզենի «Բայեր»-ի պաշտպան Ջոնաթան Տաին՝ որպես Ալաբայի և Միլիտաոյի հավանական փոխարինողներ։
Այս երկու խաղացողների պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը։ Ընդգծվում է, որ «Ռեալ»-ից բացի Տաի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն։ Իր հերթին Վան Դեյկը շարունակում է բանակցությունները «Լիվերպուլ»-ի հետ՝ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար։