Foto

Սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ և 3-ը` Ծաղկաբեր համայնքներից: Այդ մասին տեղեկացնում է Սպիտակի ԲԿ-ն ֆեյսնուքյան էջում:

Ըստ փոխանցված տեղեկատվության՝ թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետևանքով: Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ: Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել էր, որ տուժած քաղաքացիները սնվել են Վանաձորի կենտրոնական շուկայի տարածքում գործող անհատ ձեռնարկատեր Ռուդիկ Ալավերդյանին պատկանող հանրային սննդի կետում