Foto

Սամվել Շահրամանյանը դիմել է դատարան՝ պահանջելով ԿԳՄՍՆ–ից հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը

Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» առարկայի դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Երիցյանն իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։

Դատական հայցում նշված է, որ արգելվի ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստական անկախությունը» ենթավերնագրի և «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում» վերադարձ պատերազմին» 5.3 գլխի ուսուցանումը դպրոցներում մինչև սույն գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելու պահը:

Նշվում է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։

«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։

Միջնորդությունը հիմնված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ԼՂՀ-ի կարգավիճակի մասին դրույթների վրա՝ համաձայն ԼՂՀ-ի Անկախության հռչակագրի և ՀՀ ԱԺ-ի որոշման՝ «ՀՀ-ի անկախությունը ճանաչված է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին»: