Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած իր չորրորդ բրոնզե մեդալի մասին:
«Օրերը անցան՝ լեցուն, դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։
Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Հարությունյանը։
57 կգ քաշային կարգում Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։
Աղբյուրը`ArmSport.am