Իսպանիայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել (2:1) «Բարսելոնա»-ի նկատմամբ, հայտնում է Armsport-ը։
«Կապտանռնագույնների» հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացել է Պեդրին, որին հյուրերից 30 րոպե անց՝ 60-րդ րոպեին, պատասխանել է Ռոդրիգո դե Պոլը։ Հաղթական գոլը 90+6-րդ րոպեին հեղինակել է Ալեքսանդր Սորլոթը։
Նշենք, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ Լա Լիգայում «Ատլետիկո»-ն հաղթում է «Բարսելոնա»-ին արտագնա խաղում։