Foto

Երբ թիրախում բանակն է, իսկ մեղավորը՝ քաղաքացին

Բանակի նկատմամբ համատարած դրական վերաբերմունքի պայմաններում մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, հարց է ծագում՝ ինչու: Պարզվում է, որ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Այստեղ կարող ենք երկու հետևության գալ, որ մենք համատարած և համընդհանուր առողջական խնդիրներ ունենք, որը պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կամ՝ մյուս կողմից, համատարած իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների չարաշահման հետ գործ ունենք: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չենք կարող ասել, որ առողջապահական խնդիր չունենք, որովհետև տասնյակ-հարյուրավոր դպրոցներում ակտիվ սպորտով զբաղվելու ընկալում չկա։

Երիտասարդությունը պատանի տարիքից ծխում և ալկոհոլ է օգտագործում, անառողջ կյանքով ապրում, և սա, ցավոք, համարվում է հաստատված մի կանոն»,-ասաց նա և նշեց, որ ուղղակի հետևողականություն է պետք։ Ըստ նրա, այսօր բանակում բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, որոնք համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ»,- ասել է նա:

Բանակից խուսափելու մասին դիտարկումներ է անում մի մարդ, ով բանակում չի ծառայել՝ այն  պաճառաբանությամբ, որ ընտանիքը եղել է բազամազավակ, իսկ օրենքում նման հնարավորություն ընձեռող բաց է եղել։ Նիկոլ Փաշինյանի որդու ծառայության ընթացքոի մասին էլ շատ ու շատ տարբեր պատմություններ կան՝ որ զորամասում չի գիշերել, ծառայությանը չի մասնակցել, 44 օրյա պատերազմի ժամանակ մի ամբողջ զորք է կորտորվել նրան փրկելու համար և այլն։

Վարչապետի կողքին՝ կառավարությունում, ևս շատ պաշտոնյաներ կան, որ ծառայությունից խոսափել են՝ իր իսկ նշած պատճառներով։ Օրինակ՝ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նշում է, որ բանակից ազատվել է պարբերական հիավանդության պատճառով, բայց հիմա հաճախ է սպորտով զբաղվելու կադրեր հրապարակում, մասնավորապես՝ մի քանի կիլոմետր հեծանիվ է վարում և այլն։ Շարքը կարելի է երկար շարունակել։

Նիկոլ Փաշինյանի դիտարկումներում ակնառու է նաև այն միտքը, որ բանակի նկատմամբ համատարած դրական վերաբերմունք կա։ Հետաքրքիր է թե դա իշխանական շրջանակներում ինչպե՞ս է արտահայտվում, եթե, օրինակ, մինչ պատերազմը, քերական գործ հարուցվեց և ՀԱՊԿ-ից հետ կանչվեց գեներալ Յուրի Խաչատուրովը, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր և երկար ժամանակ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր եղել, ում հրամանատարությամբ տեղի ունեցավ նաև Ապրիլյան պատերազմը։

Բանակում սպայի դերը նվազեցում էր նաև «թեժ գծերի» գործարկումը, որով զինվոր-ապա հարաբերությունները մարդկայինից փոխեց դեպի բողոքականը։ Մինչ պատերազմը կրճատվեց զորամիավորումների թիվը և այն փոխարինվեց վարչականով և այլն։ Բանակին ելակ մատակարարելը ոչինչ չարժեր, երբ վարչապետի մակարդակով հայտարարվում էր. «... զինվորի առաջ կոնֆետ էիր գցում՝ ճանկռտելով վերցնում էր»։

44 օրյա պատերազմի ընթացքում և ավարտից հետո էլ սպաների ու զինվորների «դավաճանությունների» մասին է խոսում։ Մեկ մեղադրում են կռվելու, մեկ էլ՝ դիրքը թողնելու մեջ։ Մեկ էլ վարչապետի կինը հայտարարում է, որ տղամարդիկ չեն գնացել մարտի, դրա համար է ինքը մի քանի ընկերուհիների հետ «Էրատո» ջոկատը կազմել և գնացել պատերազմ։ Մեկ էլ ասում է, թե «հանուն ոչնչի» են զոհվել։ Հետո էլ հայտարարեցին, թե Շուշին զիջել են, որ փրկեն զենքը ձեռքին 25 հազար զինվորականի, որ չեն կարողացել կռվել։ Հետո էլ հայտարարեցին, որ 25 հազարից 11 հազարը դասլիք են և այլն։

ԱԺ նախագահը հայտարարում էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն և նրանց վերադարձնելու համար իշանությունը շուրջ 4 տարի ոչինչ չի անում։ Մեծ հարգանք և վաստակ ունեցող սպաների Բաքվի բանտում գտնվելն անարգանքի դրսևորում է։ Բայց այն ավելի ստորացուցիչ է դառնում, որ Հայաստանի դատարաններն էլ են դատարպարտում 44 օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանին, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, 6-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, Արցախի հերոս, ՊՆ նախկին նախարար Սերյան Օհանյաին և այլն։ Այս ամենով հանդերձ՝ այն ինշանությունը, որ առիթը բաց չի թողնում բանակին մեղադրել իր ձախողուների մեջ, ինչպե՞ս կարող է հայտարարել, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունք կա։

2024 թվականաին ՀՀ բանակում զինվորներ են վառվում կացարաններում, հագուստի և սննդի, կեցության նորմալ պայմանների, զինամթերքի լուրջ խնդիրներ կան, ոչ մարտական պայմաններում 34 զոհ կա, որից 9-ը՝ ինքնասապանություն և 7-ը՝ ծառայակցի կողմից սպանություն։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան