Foto

ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում

Իրանի խորհրդարանը և մի շարք համապատասխան հաստատություններ աշխատում են Հորմուզի նեղուցի նոր իրավական համակարգին առնչվող նախագծի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։

«Իրանի խորհրդարանը և մի շարք իրանական հաստատություններ աշխատում են այդ կարևոր միջազգային ծովային ուղու համար նոր իրավական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ հարցում համաձայնությունը ձեռք է բերվել բարձր գնով, հետևաբար պետք է լիարժեքորեն օգտագործվի», – ասել է Ջալալին: