Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Դ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում նկատել է, որ հրդեհ է բռնկվել։
Վերջինը կայանել է ավտոմեքենան և զանգահարել 112 օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։









