Foto

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային»

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոային» և առավելության հասավ 2։0 հաշվով։

​Հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում. թուրինյան ակումբի կազմում աչքի ընկան Գլեյսոն Բրեմերն ու Ուեսթոն Մաքքենին։ Երկրորդ կեսում հյուրերը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն չկարողացան անվրեպ իրացնել 11-մետրանոցը. Աարոն Մարտինի հարվածը փայլուն սեյվով հետ մղեց ընդմիջմանը փոխարինման դուրս եկած դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն։

​Այս խաղից հետո «Յուվենտուսը» վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ջենոան» իր ակտիվում ունի 33 միավոր և հանգրվանել է 14-րդ տեղում։