Foto

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում պաշտոնից ազատեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ մարզպետ նշանակվեց ՔՊ նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է Շիրակի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով  և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,-ասաց Առուշանյանը: